«Բարսելոնայի» գերմանացի ղեկավար Հանս-Դիտեր Ֆլիկը լրագրողների հետ զրույցում խոսել է «Միլանի» հետ ընկերական խաղում իր թիմի կրած պարտության մասին։
Ֆլիկը Diario Sport-ին ասել է՝ իրեն դուր է գալիս, որ կատալոնական կողմը ուժեղ ճնշում գործադրի, քանի որ դա նրանց պետք է հաջողության հասնելու համար: Գերմանացի մասնագետը նշել է, որ երբեմն «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին անհրաժեշտ է ավելի համարձակ լինել։
«Կցանկանայի, որ մենք վայելեինք խաղը թե՛ պաշտպանությունում, թե՛ հարձակման ժամանակ։ Շուտով մեկնարկում է Լա Լիգան։ Մենք հիմա ճիշտ ուղու վրա ենք, բայց դեռ կան դիրքեր, որտեղ կարող ենք կատարելագործվել»,- ավելացրել է Ֆլիկը:
Հիշեցնենք, որ «Միլան» – «Բարսելոնա» հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 2։2 հաշվով։ Կատալոնացիների կազմում երկու գոլերն էլ խփեց Ռոբերտ Լևանդովսկին։ 11 մետրանոց հարվածաշարում միլանյան ակումբն ավելի ուժեղ եղավ։