Գալենոն շատ մոտ է իտալական գրանդ տեղափոխվելուն

«Յուվենտուսն» ավելի մոտ է «Պորտուի» ֆուտբոլիստ Վենդերսոն Գալենոյին ձեռք բերելուն:

26-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ «ծեր սինյորայի» հետաքրքրության մասին հայտնի դարձավ անցյալ ամիս։

Sky Sport-ի թարմացված տեղեկատվության համաձայն՝ բրազիլացին այժմ համաձայնել է տրանսֆերին։ Թուրինյան ակումբին մնում է համաձայնեցնել «Պորտուի» հետ տրանսֆերի պայմանները, որպեսզի գործարքը կայանա։ «Վիշապները» մտադիր են 30-ից 35 միլիոն եվրո վաստակել եզրային հարձակվողի վաճառքից:

Նախորդ մրցաշրջանում Վենդերսոն Գալենոն 48 խաղում դարձել է 16 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ