Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Էնդրիկը նշել է այն ֆուտբոլիստներին, ովքեր կպայքարեն «Ոսկե Գնդակի» համար։
««Ոսկե Գնդակի» հինգ ֆավորի՞տ։ Մբապպե, Վինիսիուս, Բելինգհեմ, Կարվախալ ու Վալվերդե»,- Էնդրիկի խոսքերն է մեջբերում Sportskeeda-ն։
Էնդրիկը «Ռեալ» է տեղափոխվել «Պալմեյրասից» 2024 թվականի հուլիսին։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2030 թվականի ամառը: Transfermarkt-ը հարձակվողին գնահատում է 60 միլիոն եվրո Անցած մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 22 հանդիպում «Պալմեյրասի» կազմում, խփել է չորս գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։