Ֆորմուլա 1-ի կրկնակի չեմպիոն․ «Նա վերջապես եկավ, և դա անհավանական խթան կլինի թիմի համար»

Ֆորմուլա 1-ի կրկնակի չեմպիոն իսպանացի Ֆերնանդո Ալոնսոն կարծում է, որ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապպեն կուժեղացնի Մադրիդի «Ռեալը»։

«Ես շատ ուրախ եմ։ Շատ երկար սպասելուց հետո՝ վեց կամ յոթ տարի, երբ պայմանագիրը մոտ էր։ Նա վերջապես եկավ, և դա անհավանական խթան կլինի թիմի համար, հուսով եմ, որ նա կհաջողվի։ Երկրպագուները կվայելեն դա»,- Ալոնսոյի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Մադրիդյան ակումբը 25-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության մասին հայտարարել է հունիսի 3-ին։ Մբապպեն «Ռեալի» հետ պայմանագիր է կնքել մինչև 2029 թվականի ամառ։