Կիսապաշտպան Քոնոր Գալագերը պատրաստվում է տեղափոխվել Մադրիդի «Ատլետիկո»։
Մոտ ժամանակներս 24-ամյա ֆուտբոլիստը պետք է երկարաժամկետ պայմանագիր կնքի «հնդկահավերի» հետ։ «Չելսին» իր սանի վաճառքից կվաստակի ավելի քան 40 միլիոն եվրո։ Հատկանշական է, որ Գալագերը կդառնա «Ատլետիկոյի» պատմության մեջ միայն երկրորդ անգլիացի ֆուտբոլիստը։ Առաջինը Կիրան Տրիպյեն էր, ով 2019 թվականի ամառից մինչև 2022 թվականի հունվարը ներկայացնում էր մադրիդյան ակումբը, իսկ հետո տեղափոխվեց «Նյուքասլ»։
Քոնոր Գալագերը իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում պատկանել է «Չելսիին»: Կիսապաշտպանը լքել է հարազատ ակումբը միայն ժամանակավոր, երբ նրան վարձավճարով ուղարկել են խաղային պրակտիկա ձեռք բերելու համար։ Կիսապաշտպանը դեռ չի խաղացել Մառախլապատ Ալբիոնի սահմաններից դուրս: