Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին հայտարարել է, որ չի պատրաստվում օգտագործել Օրելիեն Չուամենին որպես կենտրոնական պաշտպան։
Անցած մրցաշրջանում ֆրանսիացին հաճախ էր խաղում կենտրոնական պաշտպանի դիրքում՝ «Լոս Բլանկոսում» ունեցած վնասվածքների ճգնաժամի պատճառով: Ինչպես հայտարարել է Անչելոտտին, դա այլեւս անհրաժեշտ չէ։
«Չուամենին պաշտպանության կենտրոնում չի խաղա։ Ոչ, նա կխաղա կիսապաշտպանությունում»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Madrid Zone-ն Լոնդոնի «Չելսիի» հետ ընկերական խաղից հետո, որը «Ռեալը» հաղթել է 2:1 հաշվով։