Բրահիմ Դիասը խոսել է Կիլիան Մբապպեի և Էնդրիկի հետ մրցակցության մասին

Մադրիդի «Ռեալի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Բրահիմ Դիասը պատասխանել է թիմում մրցակցության մասին հարցին։

Մարոկկացին դարձավ «Չելսիի» հետ այսօր կայացած ընկերական խաղի (2:1) հերոսը՝ դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ Խաղից հետո լրագրողները Դիասին հարցրին՝ մտավախություն չունի՞, որ Կիլիան Մբապպեի և Էնդրիկի հայտնվելը բացասաբար կազդի «Լոս Բլանկոսում» խաղալու իր հեռանկարների վրա։

«Մրցակցություն Մբապպեի և Էնդրիկի հետ։ Սա «Ռեալ Մադրիդն» է, աշխարհի լավագույն ակումբը, լավագույն ֆուտբոլիստներն այստեղ են։ Մենք թիմ ենք, մեր միջև մրցակցություն չկա։ Մենք ցանկանում ենք միասին հաղթել»,- Բրահիմի պատասխանն է մեջբերում Madrid Xtra-ն։