Մյունխենի «Բավարիան» ցանկանում է վաճառել թիմի չորս ֆուտբոլիստների՝ մինչև ամառային տրանսֆերային պատուհանի փակվելը։ Այս մասին հայտնել է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Աղբյուրի համաձայն՝ գերմանական ակումբը վաճառքի է հանել կենտրոնական պաշտպան Մատիս դե Լիգտին, աջ պաշտպան Նուսաիր Մազրաուիին, իսպանացի վինգեր Բրայան Սարագոսային և վինգեր Կինգսլի Կոմանին։
Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի նոր մրցաշրջանի առաջին տուրում «Բավարիան» օգոստոսի 25-ին կմրցի «Վոլֆսբուրգի» հետ։