«Բարսելոնան» չի կարողանա կրկին վարձակալել Ժոաու Ֆելիշին և Ժոաո Կանսելուին։
Երկու պորտուգալացիներն էլ նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել են կատալոնական ակումբում: «Բլաուգրանաները» կցանկանային պահել Ֆելիշին ու Կանսելուին, սակայն ֆինանսական դժվարությունների պատճառով չեն շտապում գնել գոնե մեկին։
Լրագրող Վիկտոր Նավարոյի խոսքերով՝ եթե իրավիճակը չփոխվի, հարձակվողը և եզրային պաշտպանը դժվար թե վերադառնան, քանի որ նրանց ակումբները՝ համապատասխանաբար Մադրիդի «Ատլետիկոն» և «Մանչեսթեր Սիթին», պնդում են կա՛մ վաճառքի, կա՛մ վարձակալության մասին գնելու պարտավորություն։