Մադրիդի «Ռեալը» դեռ չի բացառում «Բավարիայի» ձախ պաշտպան Ալֆոնսո Դևիսի տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերելու հնարավորությունը։ Ինչպես հայտնում է Relevo-ն՝ գործարքը դեռ հնարավոր է։
Նախկինում մյունխենյան ակումբը Դևիսի համար 50 միլիոն եվրոյի չափով փոխհատուցում էր պահանջել։ «Ռեալը» գերադասում է ֆուտբոլիստին ձեռք բերել մեկ տարուց անվճար։
Այնուամենայնիվ, եթե «Բավարիան» նվազեցնի ֆուտբոլիստի արժեքը, ապա տրանսֆերը կարող է կայանալ արդեն այս ամիս։