«Թոթենհեմը» 175 մլն եվրո է պահանջել «Ռեալից» Քրիստիան Ռոմերոյի համար

«Թոթենհեմը» հրաժարվել է Մադրիդի «Ռեալին» վաճառել կենտրոնական պաշտպան Քրիստիան Ռոմերոյին։ Իսպանական գրանդն այս ամառ փորձել է գնել արգենտինացուն, սակայն մերժում է ստացել։

Ինչպես հայտնում է AS-ը՝ «Ռեալը» դիմել է «Թոթենհեմին» տարեսկզբին Ռոմերոյի հնարավոր տրանսֆերի շուրջ, սակայն լոնդոնյան ակումբի ղեկավար Դանիել Լևին անհավանական 175 միլիոն եվրո է պահանջել ֆուտբոլիստի դիմաց։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 65 մլն եվրո։

Անցած մրցաշրջանում 26-ամյա պաշտպանը Պրեմիեր Լիգայում անցկացրած 33 խաղում դարձել է հինգ գոլի հեղինակ։