Տոնի Կրոս. ««Ոսկե գնդակը» այն տիտղոսը չէր, որին ես ձգտում էի»

Մադրիդի «Ռեալի» և Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը, ով կարիերան ավարտեց EURO-2024-ից հետո, խոսել է այն մասին, որ պրոֆեսիոնալ ֆուտբոլում իր վերջին տարում ընդգրկվել է «Ոսկե գնդակի» հավակնորդների թվում։

««Ոսկե գնդակը» այն տիտղոսը չէր, որին ես ձգտում էի:  Բայց դա կապ չունի այն փաստի հետ, որ ես չեմ հաղթել:

Համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստների, ովքեր ստացել են «Ոսկե գնդակը, պրոֆիլները միշտ նման են եղել: Բայց իմն ուրիշ էր։

Իմ թիմում խաղացել են համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստներ՝ Կրիշտիանու Ռոնալդուն, Լուկա Մոդրիչը, Կարիմ Բենզեման։ Ուստի ես օգնել եմ նրանց այս հարցում:

Եթե ​​մենք դառնայինք Եվրոպայի չեմպիոն, ես հնարավորություն կունենայի նվաճել «Ոսկե գնդակը»»,- Կրոսի խոսքերն է մեջբերում Bild-ը։

Եվրոպայի 2024 թվականի տնային առաջնությունում Գերմանիան քառորդ եզրափակիչում պարտվեց մրցաշարի հաղթողին՝ Իսպանիայի հավաքականին (1:2):