Անգլիական թիմը մոտ է Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվողին ձեռք բերելուն

«Ատլետիկոն» մտադիր է ընդունել «Չելսիի» 41 միլիոն եվրոյի առաջարկը թիմի հարձակվող Սեմ Օմորոդիոնի համար:

Ըստ ինսայդեր Ֆաբրիո Ռոմանոյի՝ 20-ամյա իսպանացու շրջապատն արդեն քննարկում է լոնդոնյան ակումբի հետ պայմանագրի կետերը։

2023/24 մրցաշրջանում Օմորոդիոն վարձավճարով հանդես եկավ «Ալավեսի» կազմում՝ Լա Լիգայի 35 խաղում դառնալով 9 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Օմորոդիոն այժմ հանդես է գալիս Իսպանիայի հավաքականի կազմում Փարիզի Օլիմպիական խաղերում։