Ռուբեն Լոֆտուս-Չիկ. «Մենք հավատում ենք նրան»

«Միլանի» կիսապաշտպան Ռուբեն Լոֆտուս-Չիկը կիսվել է թիմի նոր գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկայի մասին իր կարծիքով։

«Մենք նոր մարզիչ ունենք, հավատում ենք նրան, հասկանում ենք, թե ինչ է նա ուզում և ինչ գաղափարներ ունի»,- Լոֆտուս-Չիկի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը։

Ա Սերիայի նոր մրցաշրջանը մեկնարկում է օգոստոսի 17-ին։ Առաջին տուրում «Միլանը» կմրցի «Տորինոյի» հետ։