Նիկլաս Ֆուլկրուգը տեղափոխվեց Անգլիա

Գերմանիայի հավաքականի հարձակվող Նիկլաս Ֆուլկրուգը Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվեց «Վեսթ Հեմ»:

31-ամյա հարձակվողը չորս տարվա պայմանագիր է կնքել, հաղորդում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։

Ըստ ԶԼՄ-ների՝ տրանսֆերը «Վեսթ Հեմի» վրա արժեցել է 26 միլիոն եվրո + 4 միլիոն եվրո բոնուսների տեսքով:

2023/24 մրցաշրջանում Ֆուլկրուգը բոլոր մրցաշարերում դորտմունդցիների կազմում անցկացրած 46 խաղում դարձել է 16 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։