Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է, որ չի ցանկանում մարզիչ դառնալ

ՊՍԺ-ի, «Միլանի», «Ինտերի» և մի շարք այլ թոփ-ակումբների նախկին ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է, որ չի ցանկանում մարզիչ դառնալ։

«Ոչ, տեսնու՞մ եք իմ սպիտակ մազերը։ Պատկերացրեք, թե ինչ կլինի մեկ շաբաթ որպես մարզիչ աշխատելուց հետո։ Մարզչի աշխատանքային օրը տևում է մինչև 12 ժամ։ Նրանք բացարձակապես ազատ ժամանակ չունեն։

Իմ դերն է կապել ամեն ինչ, լինել առաջնորդ և համոզվել, որ կառույցն ու կազմակերպությունը գործում են։ Բոլորին ոտքի վրա պահելը»,- The Athletic-ին ասել է 42-ամյա շվեդը: