Ջոնաթան Դեյվիդը կարող է տեղափոխվել անգլիական գրանդ

«Լիլի» հարձակվող Ջոնաթան Դեյվիդին այս ամառ հաջողվել է «Ռոմա» չտեղափոխվել։ Ինչպես հայտնում է L’Equipe-ը՝ կանադացին չի միացել Դանիելե դե Ռոսիի թիմին։

Ըստ աղբյուրի՝ հարձակվողով հետաքրքրված է Լոնդոնի «Թոթենհեմը»։ Ներկա պահին լոնդոնյան թիմը նոր հարձակվող է փնտրում, իսկ Դեյվիդը գրավիչ տարբերակ է նրանց համար։

24-ամյա հարձակվողը Ֆրանսիայի անցած առաջնությունում դարձել է 19 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի պայմանագիրը «Լիլի» հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։