Չիլիի հավաքականի հարձակվող Ալեքսիս Սանչեսը կարիերան կշարունակի Իտալիայում։
Ինչպես հաղորդում է Sky Sport Italia-ն, 35-ամյա հարձակվողը մտադիր է տեղափոխվել «Ուդինեզե», որի կազմում հանդես է եկել 2006-ից 2011 թվականներին:
Անցած մրցաշրջանում Սանչեսը բոլոր մրցաշարերում «Ինտերի» 33 խաղում դարձել է 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Նախկինում չիլիացին հանդես է եկել այնպիսի ակումբներում, ինչպիսիք են «Բարսելոնան», «Արսենալը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Մարսելը»: