«Ժիրոնայի» ղեկավարությանը դուր չի եկել Արտյոմ Դովբիկի հայտարարությունը «Ռոմա» տեղափոխվելուց հետո

«Ժիրոնայի» ներկայացուցիչներին դուր չի եկել թիմի նախկին հարձակվող Արտյոմ Դովբիկի հայտարարությունը «Ռոմա» տեղափոխվելուց հետո, հայտնում է AS-ը։

Ըստ աղբյուրի, ակումբը բացասաբար է արձագանքել ֆուտբոլիստի խոսքերին. ««Ժիրոնան» փոքր ակումբ է Իսպանիայում, իսկ «Ռոման» շատ մեծ ակումբ է՝ երկար պատմություն ունեցող»։

Անցած մրցաշրջանում Դովբիկը բոլոր մրցաշարերում մասնակցել է 41 հանդիպման, որոնցում դարձել է 25 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։