Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Ֆեդերիկո Կիեզան կարող է կարիերան շարունակել Իսպանիայում։
Ինչպես հայտնում է Sport.es-ը, ֆուտբոլիստի ծառայություններն առաջարկվել են «Բարսելոնային»՝ որպես այլընտրանք Բիլբաոյի «Ատլետիկից» Նիկո Ուիլյամսին: Կատալոնական ակումբը դեռևս չի կարողանում համաձայնության գալ բասկերի հետ Ուիլյամսի տրանսֆերի հարցում, ուստի կարող են ավելի էժան տարբերակներ դիտարկել կազմն ուժեղացնելու համար։
«Յուվենտուսը» պատրաստ է այս ամառ վաճառել Կիեզային 20 միլիոն եվրոյով, քանի որ եզրային հարձակվողի պայմանագիրն ավարտվում է 2024/25 մրցաշրջանի ավարտից հետո: