«Բարսելոնան» համաձայնության է եկել «Լայպցիգի» կիսապաշտպան Դանի Օլմոյի տրանսֆերի հարցում, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել «Բարսայի» տնօրեն Դեկուի՝ «Լայպցիգ» կատարած այցից հետո։
Գերմանական ակումբը իսպանացու համար կստանա 55 միլիոն եվրո գումարած 7 միլիոն հավելավճար։ Նշվում է, որ բոնուսների հիմնական մասը դժվար կլինի ստանալ։
Օլմոն վեց տարվա պայմանագիր կկնքի մինչև 2030 թվականի հուլիսը։
Նախորդ մրցաշրջանում 26-ամյա կիսապաշտպանը «Լայպցիգի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 25 խաղում դարձել է 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։