CONFERENCE LEAGUE. Դրամատիկ խաղում «Նոան» առավելության հասավ ԱԵԿ-ի նկատմամբ 🎥

Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Նոան» Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում մրցեց հունական ԱԵԿ-ի նկատմամբ։

Ռուի Մոտայի սաները շատ մեծ ու կարևոր հաղթանակի հասան՝ մրցակցին հաղթելով 3։1 հաշվով։

Հանդիպման առաջին խաղակեսի 22-րդ րոպեին ԱԵԿ-ը անկյունային խաղարկումից հետո բացեց հաշիվը, սակայն 12 րոպե անց Վիրջիլ Պինսոնը հավասարեցրեց հաշիվը։

Երկրորդ խաղակեսում Օգնյեն Չանչարևիչը սեփական տուգանային հրապարակից կատարած ֆանտաստիկ հարվածով առաջ մղեց «Նոային»։

Հանդիպման խաղավարտին՝ ավելացված ժամանակի 7-րդ րոպեին, Գոնսալու Գրեգորիուն էլ դրեց վերջակետ՝ խփելով թիմի 3-րդ գոլը։

Պատասխան խաղը կկայանա օգոստոսի 15-ին Հունաստանում։