Կառլո Անչելոտտի. «Կիլիան Մբապպեն պետք է հարմարվի «Ռեալին»»

Կիլիան Մբապպեն «Ռեալ» է տեղափոխվել ՊՍԺ-ից հունիսի սկզբին որպես ազատ գործակալ: Աղբյուրի համաձայն՝ Մբապպեն հարկերից հետո տարեկան կստանա մոտ 15 միլիոն եվրո։ Նաև իմիջային իրավունքների 60-ից 80%-ը կմնա ֆուտբոլիստին։ Նշվում է, որ ՊՍԺ-ում Մբապպեն անձնական պայմանագրերի համար ստանում էր տարեկան 30 միլիոն եվրո։

«Առավելապես նա կբերի իր որակները, ինչպես նաև սառնասրտությունը, վերաբերմունքն ու հավատարմությունը: Նա պետք է հարմարվի այս թիմին, ինչպես բոլորը։

Մենք շատ ուրախ ենք նրան այստեղ ունենալու համար, քանի որ նա հիանալի որակներ ունի և, վստահ եմ, հաշվի առնելով նրա անհատականությունը, նա արագ կհարմարվի:

«Ռեալում» բոլորը շատ ուրախ են, որ նա այստեղ է՝ երկրպագուները, ակումբը, խաղացողները, նրա թիմակիցները, մարզիչը: Մենք բոլորս շատ ուրախ ենք։ Մենք վստահ ենք, որ նա շատ լավ հանդես կգա»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։