Կառլո Անչելոտտին բարկացած է Ջուդ Բելինգհեմի վրա

Օրեր առաջ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները շրջագայության էին մեկնել ԱՄՆ։ Բացի այդ, նրանք կրեցին երկու պարտություն՝ պարտվելով «Միլանին» ու «Բարսելոնային»։

Հյուսիսային Ամերիկայում գտնվելու ժամանակ մադրիդյան թիմի մարզիչ Կառլո Անչելոտտին հանդիպել է լրագրողների հետ։

Մարզիչը պատմել է, որ վերջին օրերին ինքը բարկացած է Ջուդ Բելինգհեմի վրա։ Նրա զայրույթի պատճառն այն էր, որ 21-ամյա տղան չէր պատասխանում նրա զանգերին։

Ի վերջո, իտալացին կապ հաստատեց Վինիսիուս Ժունիորի հետ և խնդրեց զանգահարել անգլիացուն: Բելինգհեմը արագ զանգ ստացավ իր թիմակիցից։

«Երեկ ես բարկացած էի Բելլինհեմի վրա: Ես զանգահարեցի նրան, բայց նա չվերցրեց, ուստի խնդրեցի Վինիսիուսին զանգահարել, և նա անմիջապես պատասխանեց», – ասել է Անչելոտտին։