Բրեմեր. «Ես մերժել եմ թոփ ակումբներին, քանի որ արդեն մեծ թիմում եմ»

Թուրինի «Յուվենտուսի» կենտրոնական պաշտպան Գլիսոն Բրեմերը բացատրել է, թե ինչու է որոշել նոր պայմանագիր կնքել իր ակումբի հետ։

Հիշեցնենք, որ այս տրանսֆերային պատուհանի ընթացքում բրազիլացու ծառայություններով հետաքրքրված էր անգլիական «Լիվերպուլը»։

«Ես մերժել եմ թոփ ակումբներին, քանի որ արդեն մեծ թիմում եմ։ Ես խաղում եմ «Յուվենտուսում» և որոշել եմ մնալ այստեղ։ Տիագու Մոտան ինձ համոզեց մնալ։ Նա շատ հավակնոտ մարզիչ է։ Հուսով եմ՝ միասին կարող ենք մեծ հաջողությունների հասնել։

Ես իսկապես հավատում եմ «Յուվենտուսի» նոր նախագծին», – ասել է Բրեմերը թիմի պաշտոնական կայքին տված հարցազրույցում։

Բրեմերը «Յուվենտուս» է տեղափոխվել 2022 թվականի ամռանը՝ «Տորինոյից»։