«Բավարիան» տրանսֆերային նպատակ ունի

«Ռենի» հարձակվող Դեզիրե Դուեն հակված է «Բավարիա» տեղափոխվելուն, հայտնում է Ֆլորիան Պլետենբերգը։

Ըստ աղբյուրի՝ 19-ամյա ֆուտբոլիստը սկզբունքորեն տվել է իր համաձայնությունը մյունխենյան ակումբին, սակայն դեռ ամբողջությամբ չի մերժել ՊՍԺ-ի հետ տարբերակը։ Տրանսֆերային գումարը գնահատվում է 55-60 մլն եվրո՝ ներառյալ բոնուսները։

Ֆուտբոլիստի պայմանագիրը «Ռենի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո:

2023/24 մրցաշրջանում Դուեն ակումբի կազմում անցկացրել է 43 հանդիպում, դարձել 4 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։