«Ժիրոնան» հայտարարել է «Բարսելոնայի» հենակետային կիսապաշտպան Օրիոլ Ռոմեուի վերադարձի մասին:
32-ամյա ֆուտբոլիստը «Ժիրոնայի» կազմում վարձավճարով հանդես կգա մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը։
Ռոմեուն նախկինում խաղացել է «Ժիրոնայում» 2022/23 մրցաշրջանում։
Անցած մրցաշրջանում իսպանացի կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է «Բարսելոնայի» 37 հանդիպման և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ: