Մադրիդի «Ատլետիկոն» պաշտոնական առաջարկ է արել «Մանչեսթեր Սիթիին»՝ Խուլիան Ալվարեսի տրանսֆերի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Relevo-ն։
«Ատլետիկոն» 24-ամյա հարձակվողի համար առաջարկել է 75 միլիոն եվրո՝ ներառյալ բոնուսները։
Բանակցությունները շարունակվում են։ Սպասվում է նաև որոշ մանրամասներ՝ կապված ֆուտբոլիստի պայմանագրի հետ։
Անցած մրցաշրջանում Ալվարեսը Պրեմիեր Լիգայում անցկացրել է 36 հանդիպում, որտեղ դարձել է 11 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։