«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Անտոնի Մարսիալը առաջիկա մրցաշրջանում կարող է խաղալ Չեմպիոնների Լիգայում: 28-ամյա ֆուտբոլիստը հայտնվել է «Ատալանտայի» ուշադրության կենտրոնում։
Իտալական ակումբը փոխարինող է փնտրում Ջանլուկա Սկամակային, ով ծանր վնասվածքի պատճառով շարքից դուրս է եկել մինչև տարեվերջ, իսկ Մարսիալը կարող է փոխարինել նրան։
Հարձակվողը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում հանդես է եկել 9 տարի՝ բոլոր մրցաշարերում թիմային 317 խաղում դառնալով 90 գոլի և 47 գոլային փոխանցման հեղինակ։