Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Յուսուֆ Մուկոկոն կտեղափոխվի «Մարսել», հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ ֆրանսիական ակումբը 19-ամյա գերմանացուն վարձակալում է մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը՝ գնման իրավունքով։
Մուկոկոն «Բորուսիայի» սան է։ 2023/24 մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրած 27 խաղում դարձել է 6 գոլի հեղինակ։
Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 22 միլիոն եվրո։