«Վեստ Արմենիա» է տեղափոխվել Անատոլի Այվազովը

«Վեստ Արմենիա» է տեղափոխվել դարպասապահ Անատոլի Այվազովը, հայտնում է թիմի մամուլի ծառայությունը:

28-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել «Փյունիկ», «Ուրարտու», «Շիրակ», «Նոա», «Ալաշկերտ» և ռուսական «Չայկա» ակումբներում:

Այվազովը ներկայացրել է Հայաստանի Մ-17, Մ-19, Մ-21 և Ազգային հավաքականները: