Սերխի Ռոբերտոն կարող է տեղափոխվել Ա Սերիա

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Սերխի Ռոբերտոն կարող է կարիերան շարունակել «Կոմոյում», հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։

Աղբյուրի համաձայն՝ 32-ամյա իսպանացու ներկայացուցիչներն իտալական ակումբին առաջարկել են ֆուտբոլիստի ծառայությունները։

«Կոմոյի» գլխավոր մարզիչն է «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը, ով Ռոբերտոյի հետ խաղացել է կատալոնական թիմում։

Սերխի Ռոբերտոն «Բարսելոնայի» սան է։ 2023/24 մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրած 24 խաղում դարձել է 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

2023/24 մրցաշրջանի ավարտից հետո կիսապաշտպանը լքել է ակումբը՝ պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով։