«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան անդրադարձել է թիմի հարձակվող Խուլիան Ալվարեսի՝ Մադրիդի «Ատլետիկո» հնարավոր տեղափոխությանը։
«Ես ասելիք չունեմ։ Խուլիանը մեր ֆուտբոլիստն է և շուտով կվերադառնա թիմ։ Երբ նա վերադառնա, ես կգրկեմ նրան ու կշնորհավորեմ Կոպա Ամերիկայում հաղթելու կապակցությամբ, իսկ հետո կքննարկենք Օլիմպիական խաղերը»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Ալվարեսը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2022 թվականի հունվարից։ 2023/24 մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրած 54 խաղում դարձել է 19 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։