«Վեստ Արմենիայի» կազմը համալրել է Ալեքս Ջունիոր Քրիստիանը, հայտնում է թիմի մամուլի ծառայությունը:
30-ամյա փորձառու ֆուտբոլիստը հանդես է եկել «Գանձասար», «Արարատ Արմենիա», վրացական «Թելավի» և ղազախական «Տարազ», «Ատիրաու», «Ակսու» ակումբներում:
Ալեքս Ջունիորը 45 հանդիպման է մասնակցել Հայիթիի ազգային հավաքականի կազմում: