Ռուի Մոտա. «ԱԵԿ-ը Հունաստանում մշտապես պայքարում է չեմպիոնության համար»

«Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան խոսել է Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման երրորդ փուլի ԱԵԿ-ի դեմ սպասվող խաղի մասին:

«Մենք գիտենք, որ ԱԵԿ-ը շատ ուժեղ թիմ է։ Հունաստանում նրանք մշտապես պայքարում են չեմպիոնի տիտղոսի համար, նաև մշտապես մասնակցում են եվրագավաթներին։ Վաղվա խաղին մենք տրամադրված ենք, ինչպես նախորդ խաղում էր։

Մենք հարգում ենք մեր յուրաքանչյուր մրցակցի, բայց մենք պատրաստվում ենք փորձել հաղթել, սա միակ ձևն է, որը մենք գիտենք, մենք այսպես ենք աշխատում։

Սա ֆուտբոլ է, մենք գիտենք, որ բարդ խաղ է, բայց անհնար չէ։ Հետևաբար վաղը ոչնչով չի տարբերվելու նրանից, ինչ մենք մինչև հիմա արել ենք։

Մենք գիտենք, որ մրցակիցը լավն է, բայց «Նոան» էլ իր գործն է անում, մենք էլ լավ թիմ ունենք։ Վաղը կտեսնենք, թե թիմերից յուրաքանչյուրն ինչ կանի», – ասել է Ռուի Մոտան: