«Բարսելոնայի» նախկին հարձակվող Մարտին Բրեյթվեյթը ցանկանում է գնել «Էսպանյոլ» ֆուտբոլային ակումբը, հայտնում է Marca-ն։
Ֆուտբոլիստը «Էսպանյոլում» հանդես է եկել 2022-ից 2024 թվականներին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 33-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է ազատվել ակումբի ներկայիս սեփականատերերից, որոնց հետ լարված հարաբերություններ է ունեցել։
Դանիացին լքել է «Էսպանյոլը» հուլիսին պայմանագրի ավարտից հետո: