«Բավարիայի» հարձակվողը մոտ է Լա Լիգա տեղափոխվելուն

«Բավարիայի» հարձակվող Բրայան Սարագոսան վարձավճարով կմիանա «Վալենսիային» մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

Աղբյուրի տեղեկություններով՝ 22-ամյա իսպանացու ծառայություններով հետաքրքրված է նաև «Ժիրոնան», սակայն «չղջիկները» տրանսֆերի ավելի մեծ շանսեր ունեն։

2023 թվականի դեկտեմբերին Սարագոսան պայմանագիր է կնքել «Բավարիայի» հետ մինչև 2029 թվականը։

Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո: