«Բարսելոնան» ուսումնասիրում է «Բավարիայի» 22-ամյա վինգեր Բրայան Սարագոսային գնելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ իսպանացի ֆուտբոլիստին կատալոնական ակումբը դիտարկում է որպես «Ատլետիկի» վինգեր Նիկո Ուիլյամսի հնարավոր այլընտրանքը, ում ծառայություններով չափազանց հետաքրքրված է կատալոնական ակումբը։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ չնայած «Բարսելոնայի» հետաքրքրությանը, Ուիլյամսը հակված է մնալ «Ատլետիկում»։
Անցած մրցաշրջանում Սարագոսան բոլոր մրցաշարերում մասնակցել է 28 հանդիպման, որոնցում դարձել է վեց գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։