«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին կարող է ապաքինվել Լա Լիգայի մեկնարկից առաջ։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
21-ամյա իսպանացին վնասվածք է ստացել Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչի Գերմանիայի հետ խաղում (2:1):
Ըստ աղբյուրի՝ Պեդրին մարզվում է անհատական պլանով։ Հավանականություն կա, որ նա կմասնակցի Լա լիգայի մեկնարկային «Վալենսիայի» դեմ հանդիպմանը։ Խաղը կկայանա օգոստոսի 17-ին։