Մադրիդի «Ռեալի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան լրագրողների հետ զրույցում խոսել է «Բարսելոնայի» հետ ընկերական խաղում մադրիդյան ակումբից կրած պարտության մասին։
Կուրտուան As-ին ասել է, որ «Ռեալը» բավականին լավն էր՝ հնարավորություններ ստեղծելով և լավ տեղաշարժելով գնդակը։ Դարպասապահը նշել է, որ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները երբեք չեն բավարարվի պարտություններով, սակայն կատալոնացիների հետ հանդիպումը կարող էր ընթանալ ցանկացած ճանապարհով։
«Սա նախամրցաշրջանային խաղ էր: Մենք լավ աշխատեցինք և ստացանք փորձ «Ատալանտայի» հետ Սուպերգավաթի խաղից րոպեներ առաջ»,- ավելացրել է Կուրտուան։