Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան խոսել է մադրիդցիների ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինի ապագայի մասին։
Անցած մրցաշրջանում բելգիացի դարպասապահի լուրջ վնասվածքից հետո Լունինը հաղթեց Կեպա Արիսաբալագայի դեմ մրցավեճում և դարձավ «Ռեալի» հիմնական դարպասապահը, սակայն Կուրտուայի վերադարձից հետո նա կրկին դարձավ պահեստային։
«Յուրաքանչյուրն իր համար պետք է ընտրի այն, ինչը լավագույնն է համարում։ Նրա փոխարեն ես չէ, որ որոշեմ: Նա շատ է խաղացել նախորդ մրցաշրջանում և ցանկանում է շարունակել խաղալ: Ամեն մեկն ինքը պետք է որոշի:
Ես ընտրել եմ իմ ճանապարհը շատ տարիներ առաջ, և նա պետք է ընտրի իր ճանապարհը, որպեսզի հասնի լավագույնին իր կարիերայում։ Նա հիանալի դարպասապահ է և արժանի է լավագույնին»,- Կուրտուայի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։