Պեպ Գվարդիոլա. ««Չելսիի» դեմ մենք խաղացինք նույն կերպ, ինչ «Բարսելոնայի» հետ»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ամփոփել է ԱՄՆ կատարած մինչմրցաշրջանային շրջագայության արդյունքները։

«Նման մրցակիցների դեմ խաղալը հիանալի է, քանի որ նրանք քեզ մարտահրավեր են տալիս: Յուրաքանչյուր խաղ շատ ավելի լավն էր, քան նախորդը: «Չելսիի» դեմ մենք խաղացինք նույն կերպ, ինչ «Բարսելոնայի» հետ, բայց զգացողությունը շատ լավ էր։

Մենք, իհարկե, ցանկանում ենք հաղթել, բայց այս խաղերի արդյունքներից ոչինչ չի փոխվի։ Մրցաշրջանը մեկնարկում է մեկ շաբաթից»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» օգոստոսի 10-ին կմրցի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Անգլիայի Սուպերգավաթի խաղում։