«Լյութոն Թաունի» ղեկավարությունը որոշել է չունենալ նոր մարզաշապիկներ Անգլիայի առաջնության հաջորդ մրցաշրջանի համար։ Պատճառը երկրպագուների հանդեպ հարգանքն է, որպեսզի նրանք, ովքեր անցյալ մրցաշրջանում ձեռք են բերել այս մարզաշապիկները, կարողանան ավելի երկար կրել դրանք:
Բացի այդ, մեկ այլ պատճառ էլ շրջակա միջավայրն է, քանի որ ավելի քիչ վաճառվող շապիկներ, ի վերջո, նշանակում է ավելի քիչ դեն նետված: Եվ հնարավոր է, որ այլ ակումբներ, այդ թվում Պրեմիեր Լիգայի ակումբները, շուտով հետևեն Դեյվիդ Ուիլկինսոնի թիմի օրինակին։
Հիշեցնենք, որ «Լյուտոն Թաունը» նախորդ մրցաշրջանն անցկացրել է Պրեմիեր Լիգայում, սակայն, զբաղեցնելով մրցաշարային աղյուսակի տասնութերորդ տեղը, լքել է բարձրագույն լիգան։