«Լիվերպուլը» հրաժարվել է վաճառել իր ֆուտբոլիստին անգլիական ակումբի

«Լիվերպուլի» ղեկավարները հրաժարվել են ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել պորտուգալացի երիտասարդ կիսապաշտպան Ֆաբիու Կարվալյուին «Սաութհեմփթոնին»:

Ինչպես հայտնում է ինսայդեր Դեյվիդ Օրնշտեյնը, մերսիսայդյան ակումբի ղեկավարները հրաժարվել են 21-ամյա պորտուգալացի ֆուտբոլիստին վաճառել «Սաութհեմփթոնին» 18 միլիոն եվրոյի դիմաց։ Հարկ է նշել, որ «Լիվերպուլը» պատրաստ է վաճառել Կարվալյուին, բայց շատ ավելի թանկ գնով։ Անցած մրցաշրջանի երկրորդ կեսում երիտասարդ կիսապաշտպանը Չեմպիոնշիփում հանդես էր գալիս «Հալ Սիթիի» կազմում վարձավճարով։ Նախկինում Ֆաբիոն հանդես է եկել «ՌԲ Լայպցիգում» և «Ֆուլհեմում»։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Ֆաբիու Կարվալյուն անցկացրել է 20 հանդիպում, որոնցում դարձել է 9 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։