Արգենտինայի օլիմպիական հավաքականի և «Լանուս» ակումբի պաշտպան Խուլիո Սոլերը կարող է կարիերան շարունակել Մառախլապատ Ալբիոնում։ Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը»։ Մերսիսայդցիները արգենտինացուն դիտարկում են որպես Էնդրյու Ռոբերտսոնի երկարաժամկետ փոխարինող:
Արգենտինական ակումբը պատրաստ է բաժանվել պաշտպանից, եթե նրա համար մոտ 15 միլիոն եվրո առաջարկեն։ Սակայն Transfermarkt պորտալը նրա արժեքը գնահատում է ընդամենը երկու միլիոն եվրո։ Ֆուտբոլիստի աշխատանքային պայմանագիրը Լանուսի հետ գործում է մինչև 2026 թվականի կեսերը:
Հիշեցնենք, որ Պրեմիեր Լիգայի վերջին մրցաշրջանում «Լիվերպուլը» զբաղեցրել է երրորդ տեղը։