«Յուվենտուսը» որոշել է ազատվել միանգամից 8 ֆուտբոլիստներից

«Յուվենտուսի» ղեկավարությունը որոշել է բաժանվել թիմի 8 ֆուտբոլիստներից, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Աղբյուրի համաձայն՝ Ֆեդերիկո Կիեզայից բացի, ցուցակում են Վոյցեխ Սեսնին, Ուեսթոն Մաքքենին, Մատիա Դե Շիլիոն, Արթուր Մելոն, Ֆիլիպ Կոստիչը, Հանս Նիկոլուսի-Կավիլիան և Դանիելե Ռուգանին։

Այս բոլոր ֆուտբոլիստները ներառված չեն «Յուվենտուսի» նոր նախագծի ծրագրերում։