Յոզուա Կիմիխն ասել է, թե արդյոք կերկարաձգի պայմանագիրը «Բավարիայի» հետ

Կիսապաշտպան Յոզուա Կիմիխը խոսել է «Բավարիայի» հետ հնարավոր պայմանագրի երկարաձգման մասին։

«Ողջամիտ քննարկումներ միշտ կարելի է անել, բոլոր դռները բաց են բոլորի համար։ Ընդհանուր առմամբ, ես ինձ շատ հարմարավետ եմ զգում այստեղ:

Բոլոր երեխաներս ծնվել են Մյունխենում, մենք այստեղ տուն ենք կառուցել։ Անցած մրցաշրջանն, իհարկե, այնքան էլ հաջող չէր, սա «Բավարիայի» չափանիշը չէ և իմը չէ»։