Հայտնի է, թե «Ռոման» ինչ գումարով է պատրաստ վաճառել Թեմմի Աբրահամին

Հարձակվող Թեմմի Աբրահամն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ «Ռոմայից»:

Ինչպես հաղորդում է Times Sport-ը, հարձակվողի հետ հետաքրքրություն է ցուցաբերում «Միլանը»: Հռոմեական ակումբը պատրաստ է վաճառել իր ֆուտբոլիստին, սակայն ցանկանում է ֆուտբոլիստի վաճառքից վաստակել առնվազն 25 մլն եվրո։

Հիշեցնենք, որ Թեմմի Աբրահամը «Ռոմա» է տեղափոխվել «Չելսիից» 2021 թվականի ամռանը 41 միլիոն եվրոյի դիմաց։