Գերմանական հեղինակավոր Kicker պարբերականը հրապարակել է 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստի և լավագույն մարզչի քվեարկության արդյունքները։
Լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել կիսապաշտպան Տոնի Կրոսը, ով կարիերան ավարտեց Եվրոպայի առաջնությունից հետո։
Իսկ «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն ճանաչվել է տարվա լավագույն մարզիչ։
Իսպանացու գլխավորությամբ «Բայերը» պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Գերմանիայի չեմպիոնի տիտղոսը։ Բացի այդ, «դեղագործները» նվաճեցին երկրի գավաթը և դուրս եկան Եվրոպա Լիգայի եզրափակիչ։