«Բարսելոնայի» հարձակվող Ֆերան Տորեսը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ինչպես հայտնում է Todofichajes-ը, 24-ամյա իսպանացի վինգերի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Չելսին»:
Ֆերանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 30 միլիոն եվրո։ Տորեսի և «Բլաուգրանայի» միջև գործող աշխատանքային պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը:
Իսպանիայի առաջնության անցած մրցաշրջանում կիսապաշտպանը «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 29 հանդիպման։ Տորեսը դարձավ 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։